1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պոլիկլինիկայի տնօրենը կաշառք է ստացել․ ԱԱԾ և Ոստիկանության բացահայտումը

Ազգային անվտանգության ծառայության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության արդյունավետ փոխգործակցության շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի քաղաքապետարանի «Նուբարաշեն» պոլիկլինիկա առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենը 2013-ից 2022 թվականների ընթացքում պոլիկլինիկայի բժիշկ-թերապևտից որպես կաշառք պահանջել և ամեն ամիս ստացել է նրա աշխատավարձի և լրավճարների 30 տոկոսի չափով։ Ավելորդ խնդիրներից խուսափելու և աշխատանքը չկորցնելու մտավախությունից ելնելով` թերապևտը համաձայնել է և մինչև 2022 թվականի ապրիլ` աշխատավարձից, հետո նաև հավելավճարներից կանխիկացրել ու տնօրենի աշխատասենյակում նրան որպես կաշառք առձեռն տվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5 միլիոն 800 հազար դրամ։
Բացի այդ, տնօրենն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, մի քաղաքացու տեղամասային թերապևտի ազատ հաստիքում աշխատանքի ընդունելու և հետագայում հովանավորչության համար, իր աշխատասենյակում առաջարկել է որպես կաշառք յուրաքանչյուր ամիս իրեն փոխանցել հատկացվելիք աշխատավարձի և հավելավճարների 30 տոկոսի չափով գումար: 2014 թվականի օգոստոսի 1-ին քաղաքացին ընդունվել է աշխատանքի և մինչև այս տարվա ապրիլ ամիսը տնօրենին առձեռն տվել է ընդհանուր ավելի քան 6 միլիոն 630 հազար դրամ։
Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: