Կաշառք տալու համար հետախուզվողը հայտնաբերվեց Փանիկում
«Հետախուզում-ԱՊՀ» միջպետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները հոկտեմբերի 2-ին, ժամը 16.10-ին, Փանիկ գյուղից բերման են ենթարկել 1942 թ. ծնված Ժիլբերտ Ս.-ին, որը 2017թ. հակտեմբերի 24-ից ՌԴ Սոչի քաղաքի ՆԳ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291.2 հոդվածի 1-ին մասի (կաշառք տալը) մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
