1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ամբիոնի վարիչը կաշառք է վերցրել․ Շիրակի քրեական հետախույզների օպերատիվ տվյալը հաստատվեց

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ «Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի տնտեսագիտության ամբիոնի վարիչը, դիպլոմային աշխատանքները դրական գնահատելու համար, հեռակա ուսուցման հինգերորդ կուրսի ուսանողներից պահանջել և, որպես կաշառք, ստացել է տարբեր չափի գումարներ:
Տեղեկությունները ստուգելու նպատակով Շիրակի քրեական հետախույզները համագործակցեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ: Պարզվեց, որ համալսարանի չորրորդ կուրսի երկու ուսանողներ, կիսամյակի քննությունները դրական գնահատվելու համար, նրան տվել են 60-հազարական դրամ, մագիստրոսական թեզը պաշտպանելու նպատակով երեք ուսանողներ տվել են 170-հազարական դրամ, ևս 14 ուսանողներ դրական գնահատականի ակնկալիքով տվել են 20-հազարական դրամ:
Հունիսի 7-ին կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: