Կաշառք տալու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Բավրայի սահմանային անցակետում

ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Բավրայի սահմանային վերահսկողության անցակետում հայտնաբերվել և Նաիրիի բաժին է տեղափոխվել 25-ամյա Կարեն Ս.-ն, որը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Կաշառք տալը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: