1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հուլիսի 6-ին մեկ անձ խախտել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները

Ոստիկանության ծառայողները, համագործակցելով պատկան այլ մարմինների հետ, հսկողություն են իրականացնում մեկուսացման ու ինքնամեկուսացման վայրերում։ Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման ընդհանուր 137 դեպք, իսկ երեկ՝ 1 դեպք․ Իջևանի բնակչուհիներից մեկը կենցաղային պատճառներով տնից դուրս է եկել։  Այդ փաստով կազմվել է արձանագրություն։ Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտումը օրենքով նախատեսված դեպքերում առաջացնում է նաև քրեաիրավական հետևանքներ։ Օրինակ, եթե այդ կանոնների խախտման պատճառով այլ անձ կամ անձինք վարակվեն կամ անզգուշությամբ ծանր վնաս պատճառվի մարդու առողջությանը, կամ անզգուշությամբ մահ առաջացնի։ Պայմանավորված նշված հետևանքների առաջացմամբ, սահմանված են տարբեր պատժատեսակներ՝ ընդհուպ ազատազրկում։ Հարգելի՛ քաղաքացիներ, խստագույնս պահպանեք մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները՝ չվտանգելով այլոց առողջությունը։