1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կանխարգելիչ միջոցառում՝ անչափահասներին արատավոր երևույթներից զերծ պահելու նպատակով

Մուրացկանությամբ, թափառաշրջիկությամբ, ինչպես և տարբեր իրեր վաճառող անչափահասների, նրանց հակաիրավական գործունեության դրդող անձանց հայտնաբերելու նպատակով ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության նախաձեռնությամբ սեպտեմբերի 7-ին ու 10-ին Երևանում իրականացվեց ստուգայց-շրջագայություն։ Կանխարգելիչ միջոցառումներին ներգրավվել էին նաև ոստիկանության տարածքային բաժինների մասնագիտացված ստորաբաժանումների և պարեկային ծառայության ոստիկանները: Հայտնաբերված անչափահասների հետ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումների ծառայողները անցկացրին կանխարգելիչ բնույթի զրույցներ՝ նրանց նմանօրինակ վարքագծի դրսևորմանը նպաստող պատճառները վեր հանելու նպատակով։ Ոստիկանության ծառայողները, համագործակցելով շահագրգիռ կառույցների հետ, կանխարգելիչ աշխատանքներ են իրականացնում նաև անչափահասների ընտանիքների անդամների հետ՝ երեխաներին արատավոր երևույթներից զերծ պահելու համար: Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։