1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության թեմայով դասընթաց Ծաղկաձորում

Հոկտեմբերի 14-ից 15-ը Ծաղկաձորում անցկացվեց «Ոստիկանության արձագանքը կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության» թեմայով  հերթական դասընթացը, որին մասնակցել են ոստիկանության 25 ծառայողներ, այդ թվում՝ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանը, նույն վարչության պետի տեղակալ Հայկ Մկրտչյանն ու տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Դասընթացը կազմակերպել էր ԵԽ Երևանյան գրասենյակը՝ «Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում»  ծրագրի շրջանակներում։ Ներկայացվել են կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության պատճառները, դրանց դեմ պայքարի օրենսդրական գործիքները, հասարակության իրազեկվածության բարձրացումը, աջակցության կենտրոնների և բռնարարներին ուղղված ծրագրերի նշանակությունը։ Կարևորելով ոստիկանության ծառայողների գործնական հմտությունների զարգացումը՝ անցկացվել են գործնական վարժություններ։ Ծրագրի շրջանակներում արդեն իսկ վերապատրաստվել է 125 ոստիկան։ Դասընթացը վարել են ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանը, իրավագիտության թեկնածու, փորձագետ Արմեն Գրիգորյանը և «Կանանց աջակցման կենտրոնի» տնօրեն Մարո Մաթոսյանը։ Նմանօրինակ դասընթացները շարունակական են։