Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 5-ին, ժամը 16.45-ին, 1963 թ. ծնված Վարդան Ջ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 2 պահեստատուփ, ինքնաձիգի 3 նռնակ, նռնակի 4 դետոնատոր, նռնակի 8 բռնակ և «ԱԿ 74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 180 փամփուշտ ու հայտնել, որ զինամթերքը հայտնաբերել է իր ավտոտնակում:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: