1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ծեծկռտուք և կրակոցներ` ավտոմեքենան արագ վարելու պատճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ծեծկռտուք և կրակոցներ` ավտոմեքենան արագ վարելու պատճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հունիսի 20-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները Արմավիրի մարզի Նորավան գյուղում էին: Ոստիկանության Երեւան քաղաքի ՕԿԿ-ից ահազանգ էր ստացվել, եւ շտապ գյուղ էին հասել: Նորավանում վիճաբանություն էր տեղի ունեցել, որը վերածվել էր ծեծկռտուքի:
Տեղում ձեռնարկված միջոցառումների արդյունքում իրավապահներին հաջողվեց արագ ճշտել դեպքի հանգամանքները եւ ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը: Լսեցին տուժողին եւ պարզեցին նաեւ վիճաբանության պատճառը:
Դեպքը տեղի էր ունեցել գյուղի փողոցներից մեկում, նույն օրը, ժամը մեկի սահմաններում: Ըստ նախնական տեղեկությունների` ծեծկռտուքին մասնակցել էին մի կողմից նորավանցիներ` հայր եւ որդի, մյուս կողմից` նույն գյուղի բնակիչ Խաչիկն ու ընկերը` Արտյոմը, որն էլ, ըստ տեղեկությունների, կրակողն էր:
Օպերատիվ-բացատրական գործողությունների արդյունքում շուտով ինքնակամ ոստիկանություն ներկայացավ եւ խոստովանական բացատրություն տվեց օդամղիչ ատրճանակով երեք անգամ օդ կրակած, Արմավիր քաղաքի բնակիչ, 27-ամյա Արտյոմ Կոստանյանը:
Պարզվեց նաեւ վիճաբանության պատճառը: Նախ վեճի էին բռնվել նորավանցիները: Խաչիկ Կարապետյանը համագյուղացիների հետ լեզվակռվի մեջ էր մտել մեքենան անկանոն եւ արագ քշելու պատճառով: Կարճատեւ վեճից հետո հեռացել էր, իսկ դիտողությունն  իր ինքնասիրությանն ուղղված վիրավորանք էր համարել եւ ընկերոջ հետ վերադարձել ու, այսպես ասած` «պատիվ էր պահանջել»: Վեճը բորբոքվել էր, հետո ծեծել էին իրար: Այդ ընթացքում Արտյոմ Կոստանյանը հանել էր ատրճանակն ու երեք անգամ օդ կրակել: Իր ասելով` ցանկացել էր վերջ դնել ծեծկռտուքին:
Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
Արտյոմ Կոստանյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Օդամղիչ ատրճանակն առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Խաչիկ Կարապետյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: