Ծեծի համար հետախուզվողը բերման ենթարկվեց
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, փետրվարի 5-ին, ժամը 21.50-ին, Երևանի 16-րդ թաղամասից բերման են ենթարկել 47-ամյա Արտյոմ Հ.-ին, որը 2018 թ. դեկտեմբերի 4-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 118 հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: