Ծեծի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 4-ին, ժամը 12.30-ին, կամավոր ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 28-ամյա Արտյոմ Մ.-ն, որը 2018 թ. նոյեմբերի 27-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 118 հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
