Ծեծի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց ավտոկայանում
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Կոտայքի մարզի «Հյուսիսային» ավտոկայանից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Էդգար Խ.-ն, ով հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: