1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ծեծ, վնասվածքներ և դատաբժշկի ուղեգիր

Օգոստոսի 12-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «10 և11-րդ կողերի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1990 թ. ծնված Կարեն Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 11-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քասախ գյուղի տարածքում, վիճաբանության ժամանակ, Կարեն Ս.-ն, 1991 թ. ծնված Արմեն Մ.-ն և 1991 թ. ծնված Գարեգին Մ.-ն ծեծի են ենթարկել Քասախ գյուղի բնակիչ ոմն Վահանի, որի ընթացքում վերջինս իր մոտ եղած դանակով Կարեն Ս.-ին աջ ոտքի և ձախ կողքի շրջանում, իսկ Արմեն Մ.-ին` ձախ թիակի շրջանում, պատճառել է վնասվածքներ:
Արմեն Մ.-ին և Կարեն Ս.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վահանի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: