1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ծառայություն` օրենքին, ժողովրդին ու պետությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ծառայություն` օրենքին, ժողովրդին ու պետությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
90-ամյա գնդապետ Նիկոլայ Մելիքջանյանը հետաքրքիր, կիրթ մարդ է: Ժամանակին նրան իր սպասարկած ոլորտի թիվ մեկ ոստիկան էին կոչում: Օրենքին, հասարակական կարգի պահպանման ու հանցագործությունների կանխարգելման գործին ծառայությունը նրա համար հավատամք է եղել, համազգեստ կրելը` պատիվ: Հիշողություններն ամփոփող լուսանկարները, կուրծքը զարդարող բազմաթիվ մեդալները, պատվոգրերը նրա հարուստ կենսագրության խոսուն վկայություններ են:  
«Ոստիկանի խաչը ծանր է, ծառայությունը` բարդ, վտանգավոր:  Ոստիկան լինելը կոչում է, որ պարտավոր ես պատվով կրել` եթե քեզ նման բախտ է վիճակվել»,- ասում է Նիկոլայ Մելիքջանյանը:  Հայրենական մեծ պատերազմ, այնուհետեւ` 15 տարի ծառայություն բանակում, ապա` ներքին գործերի նախարարություն: Նորից ծառայություն` արդեն հասարակական կարգի պահպանության: 
Երեւանի ներքին գործերի վարչության արտաքին ծառայության խստապահանջ ղեկավար Նիկոլայ Մելիքջանյանի շնորհիվ հայ ոստիկանի մասին գովեստով են խոսել մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը: Հանրապետության եւ ներքին գործերի նախարարության ղեկավարությունը վստահ էր` հասարակական կարգի պահպանումը հուսալի ձեռքերում է: «Զավակս, մեծ ընծա ունես ինձմե ստանալու»,- Ավետիք Իսահակյանի թաղման արարողության ժամանակ իրեն ուղեկցող Նիկոլայ Մելիքջանյանին գոհունակությունն այսպես է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը: 
Մելիքջանյանի հիշողության մեջ անջնջելի են մնացել նաեւ անվանի զորավար Հովհաննես Բաղրամյանի ուղեկցումները: «Իսկական ժողովրդական մարդ էր»,- ասում է:
Հիշողություններ, հիշողություններ... 
Հիշում է, ոգեւորվում, հուզվում...
Միշտ շարքում լինելու վճռականությամբ է շարունակում ապրել Նիկոլայ Մելիքջանյանը` ձիգ, շիտակ, հպարտ` ինչպես զինվոր: Այդպես ողջ կյանքն է ապրել, որ ծառայություն է եղել օրենքին, ժողովրդին ու պետությանը:
«Պետք է ապրել այնպես, որ հետո չամաչես մարդկանց աչքերին նայել, որ հարգանք ու պատիվ պայմանավորված չլինեն միայն պաշտոնովդ»,- ասում է վետերան ոստիկանը: 
Կոլյա պապիկն այսօր էլ հարգված մարդ է, նրան սիրում են շենքի մեծ ու փոքր. «Նա բոլորիս կողմից հարգված մարդ է, մեր երկրի համար շատ գործեր է արել»,- ասում են հարեւանները:
Հանուն օրինականության, հանուն մարդու եւ հասարակության իրավունքների պաշտպանության. համառոտ այսպես կարելի է բնորոշել գնդապետ Նիկոլայ Մելիքջանյանի անցած ուղին, ով պարզապես իր հարազատ համակարգի զինվորն է եղել:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹ