1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճամբարակի ոստիկանները ապօրինի ծառահատումներ են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատումները կանխելու և բացահայտելու նպատակով օրերս իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում բաժնի սպասարկման տարածքի տարբեր մասերում հայտնաբերվել և բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել չորս տրանսպորտային միջոց, որոնք բարձված են եղել ընդհանուր 10 խմ ավելի փայտանյութով։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Ապօրինի ծառահատումների հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանության Ճամբարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում, որի շրջանակներում նշանակվել է մասնագիտական ստուգում։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: