1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օգոստոսի 21-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Դսեղ-Դեբեդ ճանապարհին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են Վանաձորի 44-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտը»: Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտարարել է, որ փայտանյութն իրենն է, ձեռք է բերել Դսեղ գյուղի հարակից անտառից, բենզասղոցով ապօրինի հատելով մեկ կաղնի և քամուց տապալված երկու բոխի: Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Շարունակելով բնապահպանական բնույթի հանցագործությունները կանխելու և բացահայտելու միջոցառումները` ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման երկու դեպք էլ հաջորդ օրը գրանցեցին: Օգոստոսի 22-ին, ժամը 2-ի սահմաններում, ոստիկանները Թումանյան-Արևածագ ճանապարհին ստուգեցին Գարգառ գյուղի 45-ամյա մի բնակչի վարած «ԳԱԶ-3507» մակնիշի մեքենան` բեռնված շուրջ 6 մ/խ փայտանյութով:
Բեռնատարի վարորդը փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չուներ: Ոստիկանները պարզեցին, որ փայտանյութը պատկանում է Գուգարք գյուղի 47-ամյա մի տղամարդու: Նա էր օգոստոսի 21-ին Ահնիձոր գյուղի հարակից տարածքից` բենզասղոցով 2 ծառ հատել: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվեց բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ժամերի անց քրեական հետախույզները Դսեղ գյուղի սկզբնամասում ստուգեցին նույն գյուղի 34-ամյա մի բնակչի վարած «Ֆորդը», որը բեռնված էր շուրջ 3 մ/խ փայտանյութով: Նախորդների նման` վարորդը փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չներկայացրեց: Ըստ նրա` փայտանյութն իրենն էր, 15 օր առաջ Դսեղ գյուղի հարակից տարածքից՝ բենզասղոցով 2 ծառ էր հատել: Փայտանյութով բեռնված «Ֆորդը», տեղափոխվեց ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել են մասնագիտական ստուգումներ:
Բոլոր դեպքերով նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: