1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները բացահայտեցին նախկինում կատարված ապօրինի ծառահատման դեպքը

Հունվարի 9-ին ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ 2018 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, 29-ամյա Արայիկ Գ․-ն, 57-ամյա Անուշավան Գ․-ն և 45-ամյա Արսեն Հ․-ն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սյունիքի անտառտնտեսության մասնաճյուղի Գորիս անտառպետության 5-րդ պահաբաժնից ապօրինի հատել են ընկուզենու 12 ծառ:
Նույն օրը, ժամը 17.19-ին, Արայիկ Գ․-ն և Անուշավան Գ․-ն բերվել են բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություններ, որ 2018թ. նոյեմբերի սկզբին ծառերը հատել է Արսեն Հ․-ն, Արայիկ Գ․-ն իր ձիով դրանք տեղափոխել է Հալիձոր բնակավայրի «Կալ» կոչվող տեղանք, Անուշավան Գ․-ն էլ «Մերսեդես Բենց» -ով ծառերը տեղափոխել է Կոտայքի մարզի Բալահովիտ բնակավայր, որտեղ Արսեն Հ․-ն դրանք վաճառել է:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցչից ընդունվել է հաղորդում:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արսեն Հ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: