1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խուլիգանություն կատարած երիտասարդները ձերբակալվել են, զենքը վերցվել է

Խուլիգանություն կատարած երիտասարդները ձերբակալվել են, զենքը վերցվել է

Ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը նոյեմբերի 29-ի երեկոյան Կապանի Երկաթուղայինների թաղամասի 5-րդ շենքից հայհոյանքի ձայներ լսելով՝ մոտեցել և պարզել է, որ երևանցի՝ 16-ամյա և կապանցի՝ 19-ամյա երկու երիտասարդ բնակարաններից մեկի պատշգամբում անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել: Երբ ոստիկանները բարձրացել են նշված բնակարան, նրանք նախ տևական ժամանակ դուռը չեն բացել, իսկ բացելուց հետո էլ 19-ամյա երիտասարդը հոր որսորդական «ՏՕԶ-87-06-Մ» հրազենն ուղղել է ոստիկանների ուղղությամբ: Երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կապանի բաժին: Հրազենը՝ փամփշտատուփում եղած 12 տրամաչափի 1 փամփուշտով, վերցվել է:
Կազմված փաստաթղթերը և զենք-զինամթերքը ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: