1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խուլիգանություն կատարողները ձերբակալված են, կատարվում է նախաքննություն

Հուլիսի 8-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1995 թ. ծնված Համբարձում Թ.-ի վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի մայթեզրին տեղադրված տաղավարներին, ինչի հետևանքով պատճառվել է նյութական վնաս: 
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Համբարձում Թ.-ն նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, իր 3 ընկերների հետ իր ավտոմեքենայով Սայաթ-Նովայի փողոցով ընթանալիս՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել նշված փողոցի անցորդների նկատմամբ, ձայնային ազդանշան է տվել նույն փողոցով ընթացող «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդ, 1985 թ. ծնված Գուրգեն Խ.-ն և ուղևոր Ռոման Խ.-ն ազդանշանը ցավագին են ընդունել, և, վիճաբանություն ստեղծելու նպատակով, «ԲՄՎ X-5»-ի վարորդը փոխադարձ ազդանշան է տվել «Մերսեդես-Բենց»-ի վարորդին, ապա շարունակելով բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, իրենց թաղամասում պարզաբանումնեը շարունակելու նպատակով, մեծ արագությամբ շարժվել է դեպի Տերյան փողոց և ընթացքում կոպիտ խախտելով ՃԵ կանոնները` ստեղծել է վթարային իրավիճակ, ընթացել է միակողմանի Շահումյան փողոցի հակառակ ուղղությամբ, որի ընթացքում «Մերսեդես-Բենց»-ի վարորդ Համբարձում Թ.-ն նույնկերպ հետապնդելով նրան` հասել է Շահումյան և Մայակովսկի փողոցների խաչմերուկ, և չկարողանալով կառավարել ավտոմեքենան՝ բախվել է Շահումյան փողոցի մայթեզրին տեղադրված տաղավարներին, ինչի հետևանքով սեփականատերերին պատճառվել է նյութական վնաս:
Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով (Խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) հարուցվել է քրեական գործ:
Համբարձում Թ.-ն և Գուրգեն Խ.-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: