1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խուզարկություններ` ոստիկանության Սյունիքի քննչական բաժնում քննվող մի քրեական գործի շրջանակներում

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ, Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի և Գորիսի բաժինների ծառայողները ոստիկանության Սյունիքի քննչական բաժնում քննվող մի քրեական գործի շրջանակներում, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, մայիսի 25-ին խուզարկություն են կատարել 1969 թ. ծնված Կարեն Թ.-ի տանը: Արդյունքում` զուգարանից հայտնաբերվել է պլաստմասսե ամանի մեջ սև ծածկույթով պատված մետաղական շերեփ, յուրահատուկ հոտով բամբակյա խծուծներ, 28,7 գ ափիոնանման զանգված, 8 ներարկիչ, 0,2 գ կշռով, թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգված, 4 հատ սերմ, իսկ ննջասենյակից` 1 սրվակ` մուգ շագանակագույն հետքերով:
Նույն սենյակից հայտնաբերվել է նաև երկու փաթեթ` համապատասխանաբար 5,2 և 0,2 գ զանգվածներով:
Հայտնաբերվածն առգրավված է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

***
Նույն օրը, նույն քրեական գործի շրջանակներում, ոստիկանները խուզարկություն են կատարել 1973 թ. ծնված Սևակ Թ.-ի տանը. հյուրասենյակից հայտնաբերվել են 3,8 գ կշռով բամբակյա խծուծներ` պատված մուգ շագանակագույն և յուրահատուկ հոտ ունեցող զանգվածով, 2 ներարկիչ և 1 դեղահաբ, իսկ խոհանոցից` սրվակ` սուր հոտով հեղուկով:
Տան միջանցիկ սրահից հայտնաբերվել է նաև 2 գրամանոց ներարկիչ` մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով հեղուկով:
Հայտնաբերվածն առգրավված է:
Սևակ Թ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

***
Նույն օրը, նույն քրեական գործի շրջանակներում, ոստիկանները խուզարկություն են կատարել նաև 1972 թ. ծնված Արարատ Գ.-ի տանը. հյուրասենյակի պահարանի մեջ հայտնաբերվել են 14,1 գ ընդհանուր կշռով բամբակյա խծուծներ` պատված մուգ շագանակագույն և յուրահատուկ հոտով զանգվածով, 1 հատ 10 գրամանոց ներարկիչ` ասեղով:
Հայտնաբերվածն առգրավված է:
Արարատ Գ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: