1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խուզարկություններ Արմավիրի մարզում

Փետրվարի 18-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1959 թ. ծնված Ալեքսան Բ.-ի բնակության հասցեում: Տան հյուրասենյակից և նկուղից հայտնաբերվել է դեղնականաչավուն, կանեփանման զանգվածի 3 փաթեթ /առաջինում մոտ 110 գ, 2-րդում մոտ 3.5 գ, 3-րդում մոտ 0.5 գ/: Նույն վայրից հայտնաբերվել են նաև կանեփի բույսի սերմեր` մոտ 96 գ:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 18-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1975 թ. ծնված Արման Հ.-ի բնակության հասցեում: Տան ննջասենյակից հայտնաբերվել է դեղնականաչավուն, կանեփանման զանգվածի 4 փաթեթ /առաջինում մոտ 7.2 գ, 2-րդում մոտ 1.7 գ, 3-րդում մոտ 1.5 գ, 4-րդում մոտ 0.7գ/: Նույն վայրից հայտնաբերվել են նաև կանեփի բույսի սերմեր` մոտ 17.5 գ:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է քննություն: