1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խորհրդակցություն ոստիկանությունում /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Խորհրդակցություն ոստիկանությունում /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

 

Օգոստոսի 25-ին ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Մասնակցում էին ոստիկանության ղեկավար կազմը, կենտրոնական վարչակազմի և մարզային վարչությունների ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարներ:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը անդրադառնալով համակարգի առաջիկա խնդիրներին` հատկապես կարևորեց անվտանգ երթևեկության միամսյակի կազմակերպումն ու իրականացումը` կապված ուսումնական տարվա մեկնարկի հետ:
Ոստիկանության պետն ընդգծեց, որ «Զգուշացե´ք. երեխաներ են» ավանդական միջոցառմանը պետք է նախորդեն ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների այցելությունները դպրոցական հաստատություններ, գրպանահատության ու գողության դեպքերը բացառելու նպատակով պետք է ուժեղացված ծառայության կազմակերպել տոնավաճառներում ու առևտրի կենտրոններում, որտեղ այս օրերին աշխուժանում է ուսումնական պարագաների առևտուրը, իսկ սեպտեմբերի 1-ից մայրաքաղաքում և մարզերում պարտադիր է վերակարգերի առկայությունը դպրոցամերձ տարածքներում, հատկապես առավոտյան ժամերին և դասերի ավարտին:
Կարգադրվեց դպրոցների շրջակայքում թարմացնել գծանշումները, ապահովել լուսակիրների տեսանելիությունն ու ճանապարհային նշանների առկայությունը:
Վալերիյ Օսիպյանը ճանապարհային ոստիկանության ղեկավարությանը հանձնարարեց անել ամեն ինչ ոչ միայն դպրոցականների անվտանգությունն ապահովելու, այլև հատկապես առաջին դասարանցիների սեպտեմբերի 1-ը տոնական դարձնելու համար:
Հանձնարարականներ տրվեցին դեռահասների հետ տարվող աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Խոսքը հատկապես ավագ դպրոցների սովորողների մասին է, որոնց հետ հանդիպում-զրույցները էական նշանակություն ունեն հանցավոր դրսևորուները նվազեցնելու և օրինահարգ քաղաքացի դաստիարակելու գործում:
Ոստիկանության պետը անդրադարձավ նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջակայքում արտաքին ծառայության կազմակերպման խնդիրներին` նշելով դրա կարևորությունը հասարակական կարգի պահպանման և երիտասարդների կողմից հակահասարակական արարքների բացառման առումով:
Խոսելով ծառայողական և կատարողական կարգապահության հետագա ամրպնդման անհրաժեշտության մասին` Վալերիյ Օսիպյանը ղեկավարներից պահանջեց օպտիմալացնել ենթակաների աշխատանքը, ուժեղացնել վերահսկողությունը: Յուրաքանչյուր ծառայող պարտադիր պետք է ունենա օրակարգային նոթատետր, որտեղ պետք է գրանցվեն և անմիջական պետի կողմից հաստատվեն տվյալ օրվա խնդիրներն ու գործողությունները: Դա թույլ կտա կանոնակարգել և ամենօրյա ստուգումներով բարձրացնել աշխատանքների վերահսկելիությունը:
Ոստիկանության պետն ընդգծեց, որ անհրաժեշտ է անհանդուրժող լինել կարգապահական ցանկացած խախտման հանդեպ` սկսած աշխատաժամանակի ոչ ռացիոնալ օգտագործումից մինչև ոստիկանության ծառայողի պահվածքն ու համազգեստի վիճակը:
Վերլուծելով օպերատիվ ծառայությունների գործունեությունը` ոստիկանության պետը կրկին ընդգծեց կանխարգելիչ և բացահայտման աշխատանքների արդյունավետության հետագա բարձրացման անհրաժեշտությունը` խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը բևեռելով հատկապես նախորդ տարիներին կատարված հանցագործությունները բացահայտելու կարևորության վրա:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ նաև ոստիկանության զորքերի ստորաբաժանման` մարտական հերթապահության անցնելու իրողությանը, որը կարևորեց ինչպես երկրի սահմանների պաշտպանության, այնպես էլ ոստիկանության հանդեպ քաղաքացիների վստահության բարձրացման և ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման համատեքստում:
Վալերիյ Օսիպյանը պահանջեց ամենօրյա աշխատանք տանել առաջիկա համապետական միջոցառումներին լիարժեք պատրաստվելու համար:
Ոստիկանության պետն ընդգծեց հատկապես Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի և Երևանի 2800-ամյա հոբելյանի օրերին ոստիկանության ստորաբաժանումների պրոֆեսիոնալ ու պատասխանատու աշխատանքի անհրաժեշտությունը, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում կրկին հիշեցրեց ոստիկանության առաջնահերթությունները` ունենալ առավելագույնս ճշգրտված ընտրացուցակներ, բացառել ընտրակաշառքի ցանկացած դրսևորում, պահպանել հասարակական կարգն ու քաղաքացիների իրավահավասարությունը:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը դրական գնահատեց համակարգի 100-օրյա աշխատանքի արդյունքներն ու շնորհակալություն հայտնեց կատարված ծառայության համար:
Խորհրդակցության ավարտին մասնակիցներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: