1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում

07.06.2023 12:46 Պաշտոնական

ՆԳՆ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը հունիսի 6-ին օպերատիվ խորհրդակցություն էր հրավիրել Երևան քաղաքի վարչության ղեկավար կազմի, բաժինների, ինչպես նաև ենթակա ստորաբաժանումների պետերի և նրանց տեղակալների մասնակցությամբ:
Կարևորելով համակարգում բարեփոխումների ռազմավարությունը՝ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անդրադարձավ առանցքային այն խնդիրներին, որոնց լուծումը պահանջում է ամենօրյա հետևողական և բարեխիղճ աշխատանք՝ օրենքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքների հաշվառումով:
ՆԳՆ ոստիկանության պետի համոզմամբ՝ քաղաքացիների հետ շփումներում նոր ոճի և ձեռագրի որդեգրման, հանցավորության դեմ ամենօրյա հետևողական պայքարի, հասարակական կարգի պահպանման և ծառայության այլ ոլորտներում տքնաջան աշխատանքի արդյունքները տեսանելի կլինեն միայն այն դեպքում, երբ համակարգի յուրաքանչյուր ներկայացուցիչ դրսևորի բացառիկ պատասխանատվություն և օրինակելի վարք:
Արամ Հովհաննիսյանը առանձնահատուկ շեշտեց՝ պետք է բացառել կարգապահական թեկուզ աննշան խախտումները՝ ոստիկանի բարեվարքությունը համարելով կարևոր նախապայման համակարգի վարկն ու հեղինակությունը բարձր պահելու գործում:
ՆԳՆ ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հունիսի 1-ից գործող իրավակարգավորումներին՝ կարևորելով ավտոմեքենաների, այդ թվում՝ ծառայողական ավտոմեքենաների ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման կամ դիմապակին թաղանթապատված վիճակում վարելու դեպքերով վարչական ներգործության միջոցների կիրառումը:
Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը անդրադարձավ նաև ոստիկանության բարեփոխումների շրջանակներում նախատեսվող ատեստավորման գործընթացին, որը հնարավորություն կընձեռի բարձրացնելու ոստիկանության ծառայողների աշխատավարձը, էականորեն բարելավելու նրանց սոցիալական վիճակը:
Անդրադարձ եղավ նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, թմրամիջոցների դեմ պայքարի և ապօրինի զենք-զինամթերքի առգրավման ուղղությամբ ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումներին:
Ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը շեշտադրեց՝ պետք է ակտիվացնել «Ծխախոտային արտադրատեսակի և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում իրականացվող միջոցառումները: