Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ կամավոր
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր քննչական բաժին է ներկայացել է 1982 թ. ծնված Սերգեյ Կ.-ն, ով հոկտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: