Առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 15-ին Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում հայտնաբերեցին ու ձերբակալեցին մի տղամարդու, որը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: