1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Աշտարակի ոստիկանները խարդախության դեպքեր են բացահայտել

04.11.2021 15:34 Խարդախություն

Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում ստացվեց մի դեղատան աշխատակցուհուց: Նա հայտնեց, որ անհայտ անձը խաբեությամբ հափշտակել էր 30 հազար դրամ:
Աշտարակի ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց շնորհիվ պարզվեցին և՛ խարդախության մեխանիզմը, և՛ խարդախի ինքնությունը: էջմիածնի բնակիչ, 42-ամյա տղամարդը ծրար էր հանձնել դեղատան աշխատակցուհուն և հայտնել՝ իբր այն պետք է փոխանցել տեղական ինքնակառավարման մարմնում աշխատող մեկին: Համոզիչ լինելու համար նա կնոջը հայտնել էր նաև հեռախոսահամար, որով կարող էր կապվել ՏԻՄ աշխատակցի հետ: Կինը զանգել էր, խոսել, բայց, իհարկե, ոչ այն անձի հետ: Դատարկ ծրարը թողնելով և վերցնելով 30 հազար դրամը, որը կնոջը իբր պետք է վերադարձներ հայտնի անձը, 42-ամյա տղամարդը հեռացել էր:
Բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 1-ին տղամարդը ինքնակամ ներկայացավ ոստիկանության Աշտարակի բաժին և խոստովանեց արարքը: Խոստովանեց նաև, որ օգտագործելով նույն մեխանիզմը՝ 30-հազարական դրամ էլ հափշտակել էր Աշտարակ քաղաքի և Ոսկեվազ գյուղի երկու դեղատների աշխատակցուհիներից:
Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: