Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ Ավանի բաժանմունք
 
                                            Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքնի շնորհիվ հուլիսի 16-ին ոստիկանության Ավանի բաժանմունք է ներկայացել 44-ամյա Գագիկ Պ.-ն, որը հուլիսի 2-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					