Խարդախության մեղադրանքով հետախուզվող 30-ամյա տղամարդը բերման ենթարկվեց

Հոկտեմբերի 27-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Թաիրով 14 հասցեի մոտից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գարիկ Հ.-ին, որը հոկտեմբերի 3-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: