1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տեղի ունեցավ հանուն հայրենիքի զոհված խանջյանցիների հիշատակը հավերժացնող խաչքարերի օծման արարողություն

Արթուր Գրիգորյան, Գարեգին Արյան, Կարապետ Փոլադյան, Վահագն Սարգսյան, Արմեն Հակոբյան, Նորիկ Արոյան, Սամվել Գենջոյան, Հարություն Սավադյան, ոստիկանության զորքերի ծառայողներ՝ եղբայրներ Կարեն և Գևորգ Գևորգյաններ, Սերգեյ Շաքրիկյան։ Նրանք Արմավիրի մարզի Խանջյան համայնքի այն բնակիչներն էին, որոնք հանուն հայրենիքի մեկնեցին ռազմաճակատ ու անմահացան, իսկ նրանցից մեկը համարվում է անհետ կորած։
Նոյեմբերի 29-ին համայնքում տեղի ունեցավ հանուն հայրենիքի զոհված խանջյանցիների հիշատակը հավերժացնող խաչքարերի բացման հանդիսավոր արարողություն։ Խաչքարերը նորածին որդու՝ Արենի հետ բացեց զոհված ոստիկաններ Կարեն և Գևորգ Գևորգյանների մայրը՝ տիկին Արևիկը։
Արարողությանը ներկա էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ոստիկանության զորքերի ծառայողներ, զոհված հայորդիների ծառայակից ընկերներ ու հրամանատարներ։
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմներում զոհված քաջորդիների հիշատակը, այնուհետև Արմավիրի թեմի հոգևորաց դասի ձեռամբ տեղի ունեցավ խաչքարերի օծումը:
Ելույթներ ունեցան Արմավիրի մարզպետը և քաղաքապետը: Նրանք իրենց զորակցությունը հայտնեցին զոհված խանջյանցիների ընտանիքներին՝ նշելով, որ սերունդներն այդ խաչքարների մոտ հայրենասիրության դասեր են առնելու:
Արարողության ընթացքում հնչեցին հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած հայորդիներին նվիրված ստեղծագործություններ։
Փա՛ռք հանուն հայրենիքի զոհված բոլոր հերոսներին։