Խաչմերուկում քաշքշել և հարվածել էին իրար
Հոկտեմբերի 27-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երևանի Գրիգոր Լուսավորչի և Բեյրութի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Արամ Մ.-ին և 1987 թ. ծնված Հրանտ Կ.-ին: Նրանք նշված վայրում քաշքշել և հարվածել էին իրար:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
