1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խանութը թալանած նախկինում դատվածը հայտնաբերվեց և ձերբակալվեց

31.05.2016 09:31 Գողություն

Մայիսի 28-ին, ժամը 5.40-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողից Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ղուկասավան գյուղի կենտրոնական փողոցում գտնվող խանութներից մեկից գողություն է կատարվել, ինքն իր ընկերոջ հետ հետապնդում են գողություն կատարողներին, որոնք դեպքի վայրից հեռանում են «Տոյոտա-Վիտզ» մակնիշի ավտոմեքենայով:
Ժամը 8.35-ին 1970 թ. ծնված Հովհաննես Շ.-ից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 5-ից 7-ն ընկած ժամանակահատվածում իր խանութի դռան փականը հարմարեցված գործիքով կոտրելով` մտել են ներս և գողացել ծխախոտ, տարբեր ապրանքներ և մոտ 130.000 դրամ` պատճառելով 1.200.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Տոյոտա-Վիտզ» մակնի ավտոմեքենայի վարորդը 1962 թ. ծնված, նախկինում դատված Վարդան Ս.-ն է, ով Արտաշատ քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու դիմաց հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, ապա ներկայացվել քննչական բաժին և ձերբակալվել:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: