1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խաբեությամբ ու վստահությունը չարաշահելով

09.12.2014 12:31 Գողություն
Դեկտեմբերի 6-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում  1967 թ. ծնված Միքայել Վ.-ն հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 21.00-ին, ոմն Հայկ Ա.Ահարոնյան փողոցում նստել է իր վարած «Ֆոլքսվագեն Ջետտա»  մակնիշի ավտոմեքենան և պատվիրել  վարել Նար-Դոսի փողոց: Ճանապարհին գնումներ կատարելու համար և ուղեվարձի հետ գումարը վճարելու խոստումով Հայկն իրենից վերցրել է 5.000 դրամ, հետո պատվիրել է վարել Զ. Սարկավագի փողոցի թիվ 126/1 շենքի մոտ, որտեղ իր հետ զրուցելիս վարորդի կողմի դռան գրպանից գողացել է դրամապանակը, հետո խաբեությամբ ու վստահությունը չարաշահելով` ուղեվարձը տնից բերելու պատրվակով մտել է նշված շենք և չի վերադարձել:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Հայկը 1973 թ. ծնված  Հայկ Գ.-ն է, որը դեկտեմբերի 8-ին, ժամը 16.00-ին, իրենց տնից բերման է ենթարկվել բաժին, և տվել խոստովանական բացատրություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է գողացված դրամապանակը: 
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: