ԼՂՀ ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
«Զինանոց-2019» միջոցառման շրջանակներում, ապրիլի 9-ին, ժամը 09.30-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 43-ամյա Գարիկ Նասիբյանը, որը 2018թ. սեպտեմբերի 24-ից հետախուզվում էր ԼՂՀ ոստիկանության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 5-րդ մասի մեղադրանքով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը):
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: