1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տղամարդու մոտ «Մակարով», թմրամիջոց և դանակներ կային․ Լոռու պարեկների բացահայտումը

Փետրվարի 24-ին, ժամը 01.00-ին, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Լոռու գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները Վանաձոր քաղաքի Անտոն Քոչինյանի հրապարակի մոտակայքում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-211440» մակնիշի մի մեքենա: Պարեկները վարորդին առաջարկել են բացել պարանոցին գցած պայուսակը, սակայն նա դիմել է փախուստի: Պարեկները հետապնդել, ձերբակալել և, «ՎԱԶ-211440»-ով հանդերձ, ոստիկանության Բազումի բաժին են տեղափոխել նրան: Խուզարկությամբ վանաձորցի 32-ամյա երիտասարդի պայուսակում հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ, «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, ծխախոտի տուփ, որի մեջ եղել է կաթուցիչ՝ 4.45 գրամ դեղնականաչավուն զանգվածով, 2,78 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ, իսկ գոտկատեղից հայտնաբերվել է դանակ:
«ՎԱԶ-211440»-ը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: