Լանջանիստ գյուղում «ՈՒրալ» է կողաշրջվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հունիսի 19-ին, ժամը 13.50-ի սահմաններում, «ՈՒրալ» մակնիշի ավտոմեքենան Վեդի-Զանգակատուն ճանապարհի 27-րդ կմ-ին` Լանջանիստ գյուղում, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել. վարորդը եւ չորս ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
