«Նիսսան Իքստեռա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբի
Ապրիլի 23-ին, ժամը 14.10-ի սահմաններում, «Նիսսան Իքստեռա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 23-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: