1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վարչական ներգործության միջոցներ են կիրառվում նաև տնտեսվարողների նկատմամբ

06.06.2023 14:45 Պարզաբանում

Ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդություններից ամեն տարի Հայաստանում մահանում է ավելի քան 5500 մարդ: Հիվանդացության և մահացության կանխարգելման նպատակով հանրապետությունում կիրառվում են մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես, 2020 թ. փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ը.» ենթակետի (ուժի մեջ է մտել 2022 թ. մարտի 15-ից) համաձայն՝ ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը արգելվում է հանրային սննդի, այդ թվում՝ բացօթյա օբյեկտներում: Այս դրույթի խախտման համար վարչական պատասխանատվության են ենթակա ինչպես խախտող ֆիզիկական անձինք (հաճախորդները), այնպես էլ պաշտոնատար անձինք: Օրինակ՝ սննդի օբյեկտում կազմակերպչական և կառավարչական լիազորություններով օժտված անձը, որպես պաշտոնատար անձ, ենթակա է վարչական պատասխանատվության, եթե հաճախորդը կամ այլ անձ խախտել է օրենքը: Տնտեսվարողներին հորդորում ենք հետամուտ լինել օրենքի պահանջների կատարմանը: Հիշեցնենք, որ վերոհիշյալ միջոցառումներն ունեն կանխարգելիչ բնույթ և ուղղված են քաղաքացու ու հասարակության առողջության պահպանմանը: