ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Վանաձորում տեղի ունեցավ «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի առաջին հանդիպումը

ՆԳ նախարարության կողմից ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով իրականացվում է «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավը։ Արշավի շրջանակներում ապրիլի 4-ին մեկնարկել են մարզային այցելությունները, ինչը հնարավորություն է տալիս կանանց և աղջիկների հետ իրականացնել թիրախային քննարկումներ։ Առաջին հանդիպումը Լոռու մարզում էր։
Վանաձորի պետական համալսարան են այցելել Պարեկային ծառայության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետ Սոնա Խաժոյանը ու մոնիթորինգի և վերլուծության բաժանմունքի պետ Մերի Մինասյանը։ Հանդիպմանը մասնակցում էին պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը, վաշտի հարմանատար Հրաչյա Մկրտումյանը և ավագ պարեկ Նունե Ամիրխանյանը։
Դահլիճում էին Վանաձորի տարբեր համալսարանների ուսանողներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Պարեկային ծառայության վերաբերյալ ուսանողների հարցերը շատ էին։ Նրանց հետաքրքրում էին պարեկային ծառայություն ընդունելության կարգը, փուլային ստուգումները, ինչպես նաև ուսումնառության գործընթացի իրականացումը։
Սպառազինության, տեխնիկական հագեցվածության և ծառայության առանձնահատկություններին անդրադարձան գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանն ու վաշտի հրամանատար Հրաչյա Մկրտումյանը։ Նրանք խոսեցին հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման գործում ոստիկանի դերի մասին։ Պարեկային ծառայողների սպառազինության վերաբերյալ ուսանողների հարցերին ավագ պարեկը պատասխանեց՝ ցուցադրելով իր տակտիկական գոտին, լրակազմի դետալները։ Իսկ բակում պարեկները ուսանողներին ներկայացրին մեքենաների տեխնիկական հագեցվածությունը՝ խոսելով ներառվող սարքերի կարևորության և անխափան աշխատանքի մասին։
Հանդիպումը սպասված էր հատկապես պատմության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Աննայի համար. նա ցանկանում է համալրել պարեկային ծառայության շարքերը, իսկ ոստիկանության համակարգի հանդեպ հետաքրքրությունն առաջացել էր Ոստիկանության կրթահամալիր շրջայցի ժամանակ։
«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավը շարունակվում է։
Պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուները կարող են նախագրանցվել մինչև մայիսի 15-ը։ Անհրաժեշտ է անցնել հղումով և լրացնել ներկայացվող հայտը: