Իրանի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
Մայիսի 25-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Փափազյան 2-րդ նրբանցքի տներից մեկում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ԻԻՀ քաղաքացի, 1978 թ. ծնված Մոհամմադջաֆար Ս.-ին, ով համաձայն ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի հաշվառումների՝ հետախուզվում էր ԻԻՀ իրավապահ մարմինների կողմից` խարդախություն կատարելու մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: