Իսլանդիայի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով

Նոյեմբերի 18-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 49-ամյա Իոսեբ Գ.-ն, որը մայիսի 31-ից Իսլանդիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: