1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ԻՆՏԵՐՊՈԼԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ (2013 թ. դեկտեմբերի 2-ից 7-ը)

ԻՆՏԵՐՊՈԼԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ (2013 թ. դեկտեմբերի 2-ից 7-ը)

Քրեական ոստիկանության միջազային կազմակերպության` Ինտերպոլի տարածաշրջանային զարգացման եվրոպական բիզնես պլանի լավագույն փորձի փոխանակում ծրագրի շրջանակներում Գլխավոր քարտուղարության կողմից ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի գործունեության և զարգացման ներկա վիճակը ուսումնասիրելու և գնահատելու նպատակով 2013 թ. դեկտեմբերի 2-ից 7-ը պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Ինտերպոլի հատուկ հանձնախումբ: Հանձնախմբի կազմում ընդգրկված էին Գլխավոր քարտուղարության տարածաշրջանային և ազգային ոստիկանությունների վարչության եվրոպական գրասենյակի տվյալ ծրագրի պատասխանատուներ Դեշկա Մանևան և Բոգդան Սիտնիկը: Հանձնախմբի անդամները մանրակրկիտ և բազմակողմանի ուսումնասիրել են ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի գործունեությունը և դրա համապատասխանելիությունը Ինտերպոլի ստանդարտներին: Հանձնախմբի կողմից անցկացված ուսումնասիրությունների արդյունքում բարձր գնահատական տրվեց ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից գործառույթների իրականացմանը Կազմակերպության աշխատանքային ստանդարտների ապահովման, աշխատանքների կազմակերպման մեթոդների, ձևերի, ոճի կատարելագործման, անձնակազմի հետ տարվող աշխատանքների և գիտելիքների բարձրացման առումով, ինչի մասին կազմվեց համապատասխան հաշվետվություն:
Հանձնախմբի անդամներին իրենց այցելության ընթացքում ընդունեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վ. Եղիազարյանը: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին հանձնախմբի կողմից կատարված ուսումնասիրությունները և դրանց արդյունքները: Բարձր գնահատական տալով ԱԿԲ-ի գործունեությանը` հանձնախմբի կողմից նշվեց, որ այն հանդիսանում է Կազմակերպության լավագույն ԱԿԲ-ներից մեկը և ունի բարձր վարկանիշ:
Քննարկվեցին նաև միջազգային համագործակցության ոլորտում Ինտերպոլի կողմից մատուցվող ծառայությունները և դրանց տեսլականը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծանրակշիռ և արդյունավետ դերը միջազգային հանցավորության դեմ պայքարում:
ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վ. Եղիազարյանը շնորհակալություն հայտնելով համնձնախմբին` կատարված աշխատանքների համար, ընդգծեց, որ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն մշտապես գտնվում է ՀՀ ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Գլխավոր քարտուղարության ներկայացուցիչները այցելեցին նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիր, որտեղ նրանց ընդունեց կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ. Վարյանը:
Ամփոփելով կատարված ուսումնասիրությունները` հանձնախումբը ընդգծեց այն հանգամանքը, որ վերջին տարիների ընթացքում Գլխավոր քարտուղարության կողմից արձանագրվել է ԱԿԲ-ի գործունեության ակնհայտ ակտիվացում:
Մեր գործընկերները հատուկ շնորհակալություն հայտնեցին ցուցաբերած ուշադրության և օժանդակության համար: