1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ինտերպոլի ԱԿԲ-ների 9-րդ վեհաժողովը

Ինտերպոլի ԱԿԲ-ների 9-րդ վեհաժողովը
Ապրիլի 17-ից 19-ը Լիոնում կայացավ Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի 9-րդ վեհաժողովը: Վեհաժողովի աշխատանքներին մասնակցեցին Ինտերպոլի 128 անդամ երկրների 216 ներկայացուցիչներ, Ինտերպոլի նախագահ Միրեյ Բալեստրազին եւ գործադիր կոմիտեի անդամներ, Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը եւ բարձրաստիճան հյուրեր: ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Ֆիդանյանը:
Ինտերպոլի նախագահը ողջունելով ներկաներին` մասնավորապես ընդգծեց ոստիկանական միջազգային կազմակերպության նախաձեռնած գործընթացների շարունակական զարգացման կարեւորությունը` հանցավորության արդի մարտահրավերներին դիմակայելու համար: Իսկ Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը մատնանշեց ԱԿԲ-ների` հանցավորության դեմ պայքարի հիմնարար դերի կարեւորությունը ոստիկանական միջազգային համագործակցության ոլորտում: 
Վեհաժողովում քննարկվեցին քրեական ոստիկանական միջազգային համագործակցության անդամ երկրների ԱԿԲ-ների զարգացման, կազմակերպության գործունեության հետ կապված մի շարք կարեւորագույն հարցեր, մասնավորապես` միջազգային մակարդակում իրավապահ մարմինների համագործակցության խնդիրների բարելավումը, ահաբեկչության եւ դրան առնչվող հանցագործությունների, կազմակերպված հանցավորության, մարդկանց թրաֆիքինգի, թմրանյութերի, զենք-զինամթերքի եւ տրանսպորտային միջոցների ապօրինի շրջանառության, հափշտակված մշակութային արժեքների եւ ճամփորդական փաստաթղթերի, տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված հանցավորության դեմ պայքարը: Ներկայացվեց նաեւ Ինտերպոլի ճամփորդական փաստաթղթերի ներդրման գործընթացը: 
 
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ