Ինտերնետային կայքում զետեղված հաղորդումը ստուգելու նպատակով ոստիկանությունը հետաքննություն է սկսել
                        15.02.2013 12:58
                        Ընտրություններ
                                                                                                                                            
                    
                                                            Փետրվարի 14-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից ոստիկանության Կենտրոնականի բաժնում գրություն է ստացվել, որ ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ինտերնետային կայքում զետեղվել է հաղորդում, ըստ որի՝ Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտորը հավաքագրել է երիտասարդների անձնագրային տվյալները` հորդորելով ընտրել իր կողմից նշած թեկնածուին:
Ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարվում է հետաքննություն:
                                            
 
    					 
    					 
    					 
    					 
    					