Ի՞նչ կատարվեց «Զվարթնոց» օդանավակայանում «Սոչի-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
Հունվարի 30-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները «Սոչի-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Էդգար Մ.-ին, որը 2012 թ. նոյեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: