1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինի թմրաշրջանառության բացահայտումներ, զենք-զինամթերքի հանձնումներ

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի և Տավուշի բաժինների ծառայողներն արդյունավետ պայքար են մղել ապօրինի թմրաշրջանառության դեմ, նաև ակտիվ բացատրական աշխատանք իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման առումով։ Մասնավորապես, Դիլիջանի բաժնում արձանագրվել են տարբեր քաշերով մարիխուանայի հայտնաբերման դեպքեր։ Իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնց շնորհիվ մարիխուանայի նմանվող զանգվածներ են հայտնաբերվել նաև բնակիչներից մեկի ավտոտնակում։ Բացի այդ, Դիլիջանի բաժնում կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաշեն կրակող սարք, պայթուցիչով նռնակ ու տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ։ Տավուշի բաժնի ոստիկանների ստուգողական միջոցառումների շնորհիվ էլ Որսորդմիության անդամ երկու տղամարդու տանը հայտնաբերվել են ապօրինի պահվող տարբեր տեսակի զինամթերք։
Միջոցառումները շարունակվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: