1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինի թմրաշրջանառության վնասակարությունը. ոստիկանության թեմատիկ անդրադարձը

Տարատեսակ հանցավոր արարքներ, ինքնավնասում, հազարավոր խեղված ճակատագրեր… Այս շղթան կարելի է անվերջ թվարկել: Գաղտնիք չէ, որ այս ամենի մի մասը թմրամիջոցների օգտագործման հետևանքով է: Մարդիկ կորցնում են սթափությունը, իսկ ուշքի գալուց հետո հասկանում, որ տեղի է ունեցել անդառնալին:
Ապօրինի թմրաշրջանառությունը և թմրանյութերի օգտագործումը բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններից է:
Ապօրինի թմրաշրջանառության իրավական հետևանքների մասին բազմիցս ենք խոսել, ներկայացրել ոստիկանության բացահայտումները, պատմել կանխարգելիչ միջոցառումների մասին: Այսօր խոսելու ենք դրա վնասակարության մասին:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը արհավիրք է դարձել ողջ աշխարհում, և ցավալի է, որ տարեցտարի ընդլայնվում են թմրանյութերի օգտագործման և տարածման սահմանները: Ըստ համաշխարհային տարեկան հաշվետվության` աշխարհի բնակչության 230-300 միլիոն մարդ իր կյանքում գոնե մեկ անգամ օգտագործել է թմրամիջոց: Նրանցից շատերը, տրվելով րոպեական հաճույքին, շարունակում են կործանում տանող ճանապարհը:
Թմրամոլությունը հանգեցնում է օրգանիզմի կենսագործունե¬ության կոպիտ խանգարման, կախվածության և սոցիալական անկման՝ դեգրադացիայի: Ցավերից, տհաճ զգացողություններից, անքնությունից և այլ տանջալի վիճակներից խուսափելու նպատակով որոշ մարդիկ, հատկապես չափից ավելի տպավորվող, խռովահույզ, կասկածամիտ և այլ նևրոտիկ ապրումներ ունեցողներ, ինքնակամ, չգիտակցելով սպառնացող վտանգը, սկսում են թմրամիջոց գործածել, իսկ մեկ անգամ փորձողներն ավելացնում են չափաբաժինն ու օգտագործման հաճախականությունը։
Ոստիկանությունը կրկին հորդորում ու պահանջում է զերծ մնալ թմրանյութերի օգտագործումից և դրանք շրջանառելուց: Գնահատե՛ք ազատության մեջ ապրելու, առողջ և ապահով կյանք ունենալու ձեր իրավունքը: