1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թմրամիջոց իրացնողը, գնորդը և մյուսները

Հունվարի 31-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, Արմավիրի Երևանյան փողոցից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Վարդան Բ.-ին, 1986 թ. ծնված Սերոբ Դ.-ին, 1975 թ. ծնված Արայիկ Պ.-ին, 1990 թ. ծնված Տիգրան Ղ.-ին, իսկ ժամը 22.55-ին Բաղրամյան փողոցից` 1990 թ. ծնված Ռազմիկ Դ.-ին:
Անձնական խուզարկությամբ Արայիկ Պ.-ի վերարկուի գրպանից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված, չորացված և մանրացված դեղնականաչավուն, սուր հոտով զանգված: Նա հայտարարել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել Ռազմիկ Դ.-ից:
Վարդան Բ.-ի կիսավերարկուի գրպանից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված դեղնականաչավուն զանգված, ինչի վերաբերյալ վերջինս հայտարարել է, որ այն 15.000 դրամով ձեռք է բերել Սերոբ Դ.-ից:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: