Ընտրությունների բնականոն ընթացքը որևէ գործողություններով, այդ թվում` մարդկանց կուտակումներով, չի խոչընդոտվել
                        18.02.2013 16:00
                        Ընտրություններ
                                                                                                                                            
                    
                                                            ՀՀ ոստիկանությունը պարզաբանում  է, որ Երևանի 5/21 տեղամասում տիրող իրավիճակի վերաբերյալ համացանցում հրապարակված տեղեկատվությունը  չի համապատասխանում իրականությանը, ավելին` ոստիկանության ծառայողները ողջ ընթացքում գտնվել են տեղամասին հարող տարածքում և իրականացրել օրենքով իրենց վրա դրված պարտականությունները, իսկ ընտրությունների բնականոն ընթացքը որևէ գործողություններով, այդ թվում` մարդկանց կուտակումներով, չի խոչընդոտվել:
ՀՀ ոստիկանություն
                                            
 
    					 
    					 
    					 
    					 
    					