Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Էջմիածին քաղաքում

Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 16-ին Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին է տարվել 30-ամյա Դիանա Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: