«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները երիտասարդի մոտ ատրճանակ են հայտնաբերել

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել, զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և գծային բաժին են տարել 22-ամյա մի երիտասարդի: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են գազային ատրճանակ և փամփշտատուփ՝ լիցքավորված 5 փամփուշտով:
Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: